Այսօր: Շաբաթ, 22 Հունվարի 2022թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.21 Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ մենք պատասխանատու առաքելություն ունենք խոցելի այս խավին ժամանակակից հասարակություն ինտեգրելու և նրանց մեր առանձնահատուկ ուշադրությունն ու հոգատար վերաբերմունքը ցուցաբերելու:Սահմանափակ կարողություններով մարդկանց բաժին է ընկել դժվարին փորձություն, սակայն ի շնորհիվ բացառիկ կամքի ուժի, լավատեսության և կյանքի հանդեպ անսասան հավատի, նրանք ոգեշնչում են մեզ և օգնում դառնալ էլ ավելի ուժեղ և պայքարող տեսակ, ուստի թույլ տվեք բոլոր քաղաքացիների և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն, արիություն ... Մանրամասն
11.11.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ շուտով իրականացվելու է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» դրամաշնորհային ծրագիր, որին կարող են մասնակցել համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն հայտնող պոտենցիալ շահառուները:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Վարդենիսի համայնքապետարան, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 026922031:

11.11.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի (https://pay.e-community.am) վերաբերյալ հոլովակի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=2B8AYQtE-So&t=1s՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այսուհետ կարող եք տեղական հարկերի գծով պարտավորությունները կատարել նշյալ եղանակով:

Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

07.11.21 Անմահ հերոս՝ Կարեն Արմենի Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս՝ Կարեն Արմենի Խաչատրյանի (2001-2020) ծննդյան օրն է:

Հազար փառք ու փառաբանություն քեզ քա՛ջ մարտիկ, հազար խունկ ու խոնարհում քո անմար հիշատակին:

25.10.21 8 լուսասյուներ

Հարգելի՛ վարդենիսցիներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ բացառապես Վարդենիսի համայնքապետարանի միջոցներով համայնքի խաղաղության հրապարակում տեղադրվել են ճարտարապետական ինքնատիպ լուծումներով թվով 8 լուսասյուներ: Լուսասյուները յուրահատուկ տեսք և շունչ են հաղորդել համայնքի կենտրոնական հրապարակին:

Լուսասյուների նախագծման հեղինակ՝ Վարդենիս համայնքի նախկին՝ գլխավոր ճարտարապետ և համայնքի բազում ճարտարապետական կառույցների նախագծման հեղինակ՝ Համլետ Գասպարյան:

Հարգանքներով՝ Վարդենիսի համայնքապետարան

19.10.21 Այսօր արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արտակ Արսենի Սարգսյանի (2001-2020թթ) ծննդյան օրն է:

Վարդենիսի քա՛ջ զավակ, հայրենիքին տվեցիր մատաղ կյանքդ, իսկ մեզ՝ պատգամ շարունակելու քո ու բոլորի սխրանքների ուղին:

Դուք ապրում եք մեր մեջ, Դու՛ք եք այլևս մեր ինքնությունը.

Հավերժ փառք Քեզ հերո՛ս:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenismer@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner